• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումները Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի երկրների տնտեսական և մշակութային համագործակցության կենտրոնի տնօրենի տեղակալի, Vigenco ընկերության տնօրենի և Thuong Dinh Footwear բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հետ։

10 ապրիլի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումները  Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի երկրների տնտեսական և մշակութային համագործակցության կենտրոնի տնօրենի տեղակալի, Vigenco ընկերության տնօրենի և  Thuong Dinh Footwear բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի երկրների տնտեսական և մշակութային համագործակցության կենտրոնի տնօրենի տեղակալ պարոն Նգույեն Հույ Քուոնգի, Vigenco ընկերության տնօրեն պարոն Նգույեն Հա Թիեն Թանի և Thuong Dinh Footwear բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն պարոն Նգույեն Վան Խիեմի հետ։

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները քննարկեցին շինարարական ապրանքների, վիետնամական կոշիկների և այլ ապրանքների Հայաստան արտահանման, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման հնարավորություններն ու այլ հարցեր։

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը ներկայացրեց Հայաստան-Վիետնամ հարաբերությունները երկկողմ ու բազմակողմ հարթակներում, ինչպես նաև անդրադարձավ Վիետնամի հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին՝ մասնավորապես Հայաստանից ալկոհոլային խմիչքների՝ Արարատ կոնյակների, հայկական գինիների, կաթնամթերքի, մսամթերքի, թարմ մրգերի և այլ ապրանքների Վիետնամ ներկրմանը։

Հանդիպումների ժամանակ դեսպան Կաժոյանը տեղեկացրեց, որ ս․թ․ աշնանը նախատեսված է անցկացնել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը և դրա շրջանակներում գործարար համաժողով ու առաջարկեց մասնակցել վերոնշյալ համաժողովին՝ ներկայացնելով իրենց ընկերությունների արտադրանքը։

Հանդիպումներին ներկա էր՝ ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը, իսկ վիետնամական կողմից՝ Thuong Dinh Footwear բաժնետիրական ընկերության արտահանման և ներկրման վարչության մենեջեր տիկին Նգույեն Թի Թույ Հան։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: